Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Եկեղեցին իրավունք ունի քաղաքական գործունեություն ծավալել և ազգ համախմբել թշնամու դեմ

Եկեղեցին իրավունք ունի քաղաքական գործունեություն ծավալել և ազգ համախմբել թշնամու դեմ
31.05.2025 | 21:50

Հայ Առաքելական եկեղեցին հայության պահպանման գործում առանցքային դեր ունի. երբ հայերը հայտնվում էին, ասենք, Արգենտինայում, երկրորդ օրը եկեղեցին էին կառուցում, երրորդ օրը՝ եկեղեցուն կից դպրոց: Եվ սկսում էին նրա շուրջ համախմբված ապրել:

Եթե այսօր գոյություն ունի հայ ինքնություն, որը պահպանվեց պետության բացակայության պայմաններում, դա բացառապես Հայ Առաքելական եկեղեցու վաստակն է: Սա անհերքելի փաստ է, որը գիտեն նաև կողքի և Նոր Հայաստանի վերադաս երկրներում: Այնտեղ հասկանում են՝ հայերի տոտալ ոչնչացումը ինքնության վերացման միջոցով անհնար է, քանի կա և գործում է եկեղեցին:

Եվ մայիսի 22-ին հարևան երկրի գլխավոր «տերտեր» պրն Փաշազադեն հայտարարեց, որ Հայ Առաքելական եկեղեցին սպառնալիք է տարածաշրջանի պետությունների համար (ճիշտ է ասել պրն Փաշազադեն, քանզի հասկանում է՝ փաշինյան նիկոլի գլուխը միայն եկեղեցին կարող է ջարդել, իսկ դա նշանակում է ռևանշ, այլ կերպ ասած՝ ռեկոնկիստա): Դրանից մի քանի օր անց Ամենայն Հայոց կաթողիկոսը Շվեյցարիայում լրջագույն քաղաքական ելույթ ունեցավ, քարը քարի վրա չթողեց Արևմուտքից և արցախյան ցեղասպանության մյուս կազմակերպիչներից ու պատասխանատուներից:

ժողվարչապետ փաշինյանը պարտավոր էր հակագրոհի անցնել, ի վերջո, ինքը, պրն Փաշազադեն, Ալիև ու Էրդողան էֆենդիները պատկանում են նույն աշխարհաքաղաքական կենտրոնին, և նրան հանձնարարվեց պատերազմ սկսել Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ վերջնական քայքայման և կազմալուծման բարձր ու վեհ նպատակով:

Մայիսի 29-ին ժողվարչապետը կառավարության նիստին ստեղծեց «չուլանային» տեսությունը, ինչով գրգռեց հոգևորականներին:

Ամսի 30-ին դրա կնիկը Վեհափառին «մաֆիոզ» անվանեց և իր վրդովմունքը արտահայտեց առ այն, որ Վեհափառը համարձակվել է խոսել գերիների ազատության և հայերի վերադարձի մասին:

Իսկ երեկվանից ժողվարչապետն իր ֆեյսբուքյան էջում դարձել է, մեղմ ասած, մի հակաեկեղեցական բանաստեղծ:

Նախ, սրբազաններից մեկին հորդորեց դոմփել սեփական քեռու կնգան և, ինչպես ասում են ռուսները՝ дальше – больше:

«Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները պետք է հեռանան հոգեւոր ծառայությունից։ Որեւէ մեկի անձնական կյանքը որեւէ մեկի գործը չէ։ Բայց ժողովուրդը իրավունք ունի ունենալ Եկեղեցի, հոգեւոր ու բարոյական արժեքներ», «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին», և ամենակարևորը՝ «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել», - բոցաշունչ գրում է Նոր Հայաստանի ժողվարչապետը :

Իսկ այսօր հարձակվել է Շիրակի թեմի առաջնորդի վրա: Գրում է հակոբյան աննայի մարդը. «Միքայել Աջապահյանը ասում է (մեջբերում)․ «Էդ պոռոտախոսներից որեւէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել» (մեջբերման ավարտ)։ Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում։ Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները պետք է հեռանան հոգեւոր ծառայությունից։ Այլ տարբերակ չկա»:

Եվ երկու ժամից հավելում. «Միքայել Աջապահյանի հայտարարությունից ակնհայտ է, որ «առանց կնոջ մեկ ամիս ապրելու անհնարինությունը» տարածված աշխարհըմբռնում, վարվելակերպ եւ վարվելակարգ է եպիսկոպոսաց դասի համար, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Գարեգին Բ կաթողիկոսի իմացության եւ թույլտվության։ Հակառակ դեպքում Աջապահյանը եւ մյուսները վաղուց կարգալույծ արված կլինեին։ Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը եւ հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ»:

Այստեղ անհրաժեշտ է ասել. տո այ տղա, դու ո՞վ ես, որ խառնվում ես եկեղեցու ներքին գործերի մեջ, այն դեպքում, երբ եկեղեցին պետությունից անջատ է և անկախ:

Բա որ եկեղեցին ներխուժի քո այլասերված պոռնոթիմի ներքին գործեր, ձեզնից ի՞նչ կմնա: Մի խոսքով, սրա գրառումները մեկնաբանության կարիք չունեն, բացի մեկից, որտեղ սա գրում է, որ անձամբ ինքն է (ИМЕННОЙ!) նշանակելու Ամենայն Հայոց կաթողիկոսին: Հիմա, ի՞նչ է անելու ժողվարչապետը, ինչպե՞ս է վարելու պատերազմը:

Նախ, վաղվանից կմեկնարկի Վեհափառի շանտաժի աննախադեպ կամպանիա՝ հրաժարականի հեռանկարով: Կհրապարակվեն և կհանրայնացվեն հարյուրավոր կոմպրոմատներ բարձր հոգևորականների դեմ, հատկապես կուսակրոնության խախտման պահով: Նրանց դեմ վայնասուն կբարձրացվի նիկոլա-սորոսական մամուլում, փառք Աստծու, կան դրա համար և հարսադոմփեր (բարսեղյան լևոններ), և մայրադոմփեր (իոաննիսյան դանիելներ), և հայրադոմփեր (սաքունց արթուրներ), և պեդերաստներ (բաբաջանյան արմաններ):

Ժողվարչապետը կնգա հետ կերազեր կաթողիկոսի աթոռին տեսնել, ասենք, բաբաջանյան արմանին, մանավանդ որ դա ճեմարանական կրթություն ունի, կամ էլ ավելի խայտառակ կենդանի, եթե այդպիսինն հայտնաբերվի Հայաստանում:

Թե ինչով կավարտվի արշավը Վեհափառի դեմ՝ դժվար է ասել, կարող ենք միայն ասել, որ ամեն ինչ կախված կլինի անձամբ Գարեգին Բ-ից, որի ապագա գործողություններից տեղյակ չենք, ի տարբերություն փաշինյան նիկոլի քայլերի:

Սակայն ՀՀ ժողվարչապետը, ունենալով հզոր բրիտանա-թուրքական հենարան, չի նահանջի անհաջողության դեպքում՝ նա ուղղակի կդիմի Հայ Առաքելական եկեղեցու լուծարման ընթացակարգին:

Այսինքն, արդարադատության նախարարության, կամ կառավարության, կամ դատարանների միջոցով կվերացնի Հայ Առաքելական եկեղեցին որպես իրավաբանական անձ՝ ՀԿ, իսկ դրանից հետո, համաձայն գործող օրենսդրությանը, կխլի հօգուտ պետությանը եկեղեցու գույքը, Մայ Աթոռի շենքից սկսած մինչև Հայ Առաքելական եկեղեցու բանկային հաշիվները: Հետո կառաջարկի նոր գրանցում, բայց՝ իր սրտի կաթողիկոսի գլխավորությամբ: Հետո կհայտարարի, որ ինքը, ИМЕННОЙ ինքը՝ ժողվարչապետ փաշինյանը փրկեց եկեղեցին վատ բարքերից, վարակից, քայքայումից: Եթե մարդն ասում է, որ պատերազմում պարտվեցինք, բայց դրա դիմաց ձեռք բերեցինք ինքնիշխանություն, այսինքն՝ աշխարհի ամենաաբսուրդ բանը, չի՞ կարողանա ասել ու համոզել հանրությանը, որ 1725 տարվա ինստիտուտ է փրկել՝ վերջինի կործանման գնով: Իհարկե, կանի:

Մի քանի նկատառում ժողվարչապետի՝ կաթողիկոսի թեկնածուների բարեվարքության ստուգման հանճարեղ գաղափարի մասին: Իհարկե, սա պլանավորում է ծայրահեղ սրբապղծություն:

Ո՞վ է ստուգելու թեկնածուների բարեվարքությունը: Հասարակական սեկտորից, բնականաբար, համապատասխան հանձնաժողովի մեջ կմտնեն հարսադոմփ բարսեղյան լևոնը, մայրադոմփ իոաննիսյան դանիելը, Ամենայն հայոց պեդերաստ բաբաջանյան արմանը, այլ տականքը: Դե, իսկ պետությունը ներկայացված կլինի, ըստ ամենայնի, օրալ սեքսի միջազգային մասշտաբի անգերազանցելի վարպետուհի բադալյան լուլու կոչված ագառդեոնով, փետրվարի 31-ի արշակյան հակոբիկով, թուրքի շպիոն միրզոյան արոյով՝ աբաջյան գոհարի մարդով, այլ մեծ ու փոքր գազան, ավելի ստույգ՝ գելուգազան պետական այրերով:

Իսկ ի՞նչ է անում հայրենի ընդդիմությունը: Առանցքային և զորեղ դեմքերից մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը, պատրաստվում է 2026-ի հունիսյան ընտրություններին: Դե, այդպես է նրան սովորեցրել տիտանական ստրատեգ Թևանյան Անդոն, երկրորդ նախագահն էլ հավատում ու վստահում է դրան, թեպետ 2021-ին խայտառակվեց, բայց խրատ չեղավ:

Թե ինչ է անում և մտածում Սերժ Սարգսյանը՝ հայտնի չէ, բայց գոնե լավ է, որ ընտրության չի պատրաստվում և դրա հետ հույսեր չի կապում:

Մյուս ռեսուրսատեր անհատները, որոնք գոնե ի վիճակի են իրավիճակ փոխել՝ ֆինանսավորելով քաղաքական պրոցեսներ, միաբերան ասում են՝ թող շեֆն ասի, կանենք:

Բագրատ սրբազանը կարողացավ մեծ շարժում սկսել, սակայն այն դատապարտված էր առաջին իսկ օրվանից, քանզի անընդունելի էր նա բոլոր նորմալ մարդկանց և հատկապես Ռուսաստանի համար՝ թուրքից վտանգավոր հայրիկյան պարույրի հետ ճանապարհ անցածն ավելի կործանարար է Հայաստանի համար, քան փաշինյան նիկոլի լակոտակրատիան:

Մի խոսքով, հետևենք իրադարձությունների զարգացմանը, առանց պաթոսի կարող ենք փաստել՝ Հայ Առաքելական եկեղեցին թևակոխում է իր պատմության ամենավտանգավոր փուլը, բնականաբար, նաև հայ ժողովուրդը:

Քանի որ բրիտանա-թուրքական կենտրոնում, որտեղից կառավարվում է փաշինյան նիկոլի ռեժիմը, կան գրագետ մարդիկ, որոնք գիտեն. հայերի ոչնչացումն ու հայերի հողերին տիրանալն անհնար է Հայ Առաքելական եկեղեցու գոյության պայմաններում: Նշանակում է՝ Հայ Առաքելական եկեղեցին Գարեգին Բ-ի գլխավորությամբ պարտավոր է մտնել քաղաքական պայքարի մեջ և հաջողության հասնել՝ հայությունը փրկելով բրիտանա-թուրքական իշխանությունից: Եկեղեցին, որտեղ ծառայում են ՀՀ քաղաքացիներ, իրավունք ունի քաղաքական գործունեություն ծավալել և ազգ համախմբել թշնամու դեմ: Եկեղեցու և Վեհափառի նահանջը կնշանակի 1725 տարվա ինստիտուտի կործանում՝ այստեղից բխող բոլոր կործանիչ հետևանքներով հայ ժողովրդի համար:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1061

Մեկնաբանություններ